31 մարտի 2012 - 10:41 AMT
ՖԻՖԱ-ի որոշմամբ ակումբները պետք է թույլ տան իրենց խաղացողներին մասնակցել Օլիմպիադային

ՖԻՖԱ-ի գործկոմը որոշել է, որ ակումբները պարտավոր են մինչև 23 տարեկան իրենց խաղացողներին թույլ տալ իրենց հավաքականների կազմում մասնակցել օլիմպիական խաղերին: Այդ տարիքային խմբի ֆուտբոլիստներից բացի յուրաքանչյուր թիմ կարող է հայտագրել ևս երեք խաղացողների:

Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարը կանցնի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Բելառուսի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Գաբոնի, Եգիպտոսի, Մարոկկոյի, ՄԱԷ-ի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու Նոր Զելանդիայի թիմերը: Եվս մի քանի մասնակցողներ հայտնի կդառնան առաջիկայում: