27 մարտի 2004 - 18:30 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲՈՒՇԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ իրենց ստորագրություններն են դրել նախագահ Ջորջ Բուշին ուղղված դիմումի տակ, որտեղ կոչ են անում ապրիլի 24-ի իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» անվանել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբում, դիմումի մեջ, մասնավորապես, նշվում է, որ այժմ, երբ Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է վերջ տալ գլոբալ ահաբեկչությանը եւ նպաստել ժողովրդավարության հաստատմանը Աֆղանստանում եւ Իրաքում, հիշողությունը ցեղասպանության մասին առավել կընդգծի ԱՄՆ հավատարմությունը մարդու հիմնական իրավունքները հարգելու ավանդույթներին եւ զանգվածային հանցագործությունների կանխարգելմանը: