31 մարտի 2012 - 11:45 AMT
Յոզեֆ Բլատերը քննադատել է ԱԱ-2014 կազմակերպիչներին

ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է Բրազիլիայում 2014թ. կայանալիք աշխարհի առաջնության կազմակերպիչներին:

«Բրազիլիայում հյուրանոցների հետ կապված խնդիրներ կան: Նման խնդիր ունեցավ նաև Հարավային Աֆրիկան: Գնդակը Բրազիլիայի դաշտում է, մենք գործողություններ ենք ակնկալում Բրազիլիայից, ոչ թե խոսքեր»,-Բլատերի խոսնք է մեջբերում sovsport.ru-ն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը: