31 մարտի 2012 - 11:50 AMT
Պենտագոն. Իսրայելը կարող է պարտադրել ԱՄՆ-ին միջամտել Իրանի դեմ պատերազմին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան գտնում է, որ Իրանի միջուկային օբեյկտները գրոհելու Իսրայելի որոշումը կստիպի ԱՄՆ-ին ներքաշվել ռազմական հակամարտության մեջ՝ նախատեսվածից ավելի շուտ: Պենտագոնի ղեկավարը չի ճշտել, թե ԱՄՆ-ն ինքնաբերաբար կմիանա Իսրայելին հարձակման դեպքում, թե ոչ:

Պանետտան չի հայտնել, թե Օբամայի վարչակազմը ինչ ռազմավարություն է որդեգրելու Իրանի հարցում:

Իր հեթին, Պենտագոնի ղեկավար Կարլ Վուգը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները շեշտը դնում են դիվանագիտության ու Իրանի հանդեպ միջազգային ճնշման վրա: