31 մարտի 2012 - 12:15 AMT
ՖԻՖԱ-ն 2011 թվականին 36 մլն դոլար է վաստակել

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2011թ. ֆինանսական հաշվետվությունը: ՖԻՖԱ-ն 2011 թվականին 36 մլն դոլար է վաստակել, որից 13 մլն կփոխանցվի պահուստային ֆոնդ, որը կհասնի 1,293 մլրդ դոլարի:

ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը գոհունակություն է հայտնել շահույթի վերաբերյալ:

Շվեյցարական օրենսդրության մեջ իր կարգավիճակի շնորհիվ ՖԻՖԱ-ն ազատված է հարկեր վճարելուց: