27 մարտի 2004 - 18:35 AMT
ՌԻՉԱՐԴ ԱՐՄԻԹԻՋ. ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԹԵՄԱՅԻՆ
Հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան է երկու երկրների համար եւ դրա արդյունքները շոշափելի կդառնան բավականին կարճ ժամկետներում: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը: Նրա խոսքերով, այդ հարցը քննարկվել է բազմիցս անգամ Թուրքիայի իշխանությունների հետ: «Վերջերս Անկարան զբաղված էր այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են Հյուսիսային Իրաքի եւ Կիպրոսի խնդիրները: Հուսով եմ, Թուրքիան շուտով կվերադառնա Հայաստանի հետ սահմանի վերաբացման հարցին», - ասել է Արմիթիջը: