31 մարտի 2012 - 14:23 AMT
Ահմեդ Դավութօղլու. Խաղաղ կարգավորման ծրագիրը Սիրիայի կառավարության վերջին շանսն է

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի առաջարկած կարգավորման պլանը վերջին շանսն է Սիրիայի կառավարության համար՝ խուսափելու համար խիստ միջոցներից:

Ծրագիրը ենթադրում է հրադադար, հումանիտար օգնություն և Սիրիայի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծում:

Այդ մասին Դավութօղլուն հայտարարել է Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովի նախօրեին, որը կանցնի Ստամբուլում ապրիլի 1-ին: