1 ապրիլի 2012 - 19:32 AMT
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը ԵԱ խմբային փուլում 2:4 հաշվով զիջել է Ավստրիային

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը 2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ապրիլի 1-ին “Միկայում” հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով հօգուտ հյուրերի:

7-րդ և 10-րդ րոպեներին Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը, սակայն Նինա Բուրգերի հեթ-տրիկի և Կորնելիա Հաասի գոլի շնորհիվ Ավստրիայի հավաքականին հաջողվել է վաստակել 3 միավոր:

Վաղարշակ Ասլանյանի սաները կրել են իրենց 7-րդ անընդմեջ պարտությունը և եզրափակում են 7-րդ խմբի աղյուսակը: Ավստրիան 10 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Խմբի առաջատարը 12 միավորով Դանիան է:

Իր հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 19-ին Չեխիայի դեմ: