2 ապրիլի 2012 - 17:03 AMT
Էդվարդ Նալբանդյան. Բաքուն իրավունք չունի վկայակոչել ՄԱԿ բանաձևերը, քանի որ ինքն է խախտել դրանք

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի հիմնական պահանջը հրադադարի հաստատումն էր, այն հասցեագրված էր «տեղի հայկական ուժերին», ի պատասխան Ադրբեջանը ոչ միայն չէր պատրաստվում դադարեցնել կրակը, այլ, հակառակը, ղարաբաղյան կողմի հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր գործողություններին պատասխանում էր ռազմական գործողությունների ակտիվացմամբ»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ պատասխանելով ՄԱԿ բանաձևերի մասին հարցին: Ըստ նրա, հերթական պարտությունից հետո Ադրբեջանը ստիպված եղավ հրադադար խնդրել Ղարաբաղից: «Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, կողմերը ձեռնամուխ եղան հակամարտության կարգավորման գործընթացին, և այժմ աննպատակահարմար է անդրադառնալ այդ բանաձևերին, որոնց հիմնական նպատակը հրադադարի հաստատումն էր, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ-ն, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, նման հղումներ չի անում»,-ասել է Նալբանդյանը: