2 ապրիլի 2012 - 18:41 AMT
Արցախում քննարկվել են Քաշաթաղի զարգացման հիմնախնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին և սփյուռքահայ մի խումբ բարերարների:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներին:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ համայն հայության ջանքերը՝ այն համարելով նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք: