«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխիջման հասնելը կխլի մի քանի շաբաթ: «Երբ կողմերը կոնսեսուսի գան զիջումների հարցում, հակամարտության լուծումը կզբաղեցնի ընդամենը մի քանի շաբաթ»,- երկուշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Վահան Հովհաննիսյանը: «Կարծում եմ, որ խնդիրը խաղաղ լուծում ունի»,- ասել է Հովհաննիսյանը: