30 մարտի 2004 - 22:40 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄՈՆՏԱՆԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ամերիկյան Մոնտանա նահանգը ճանաչեց հայոց ցեղասպանությունը` հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության զոհերին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակին ուղղված նամակում Մոնտանայի նահանգապետ Ջուդի Մարցը նշել է, որ ուրախ է սատարել Ամերիկայի հայերի ջանքերին` «ուղղված 1915-1923թթ. մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների` Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը»: Այսպիսով, Մոնտանան ամերիկյան նահանգների շարքում դարձավ 32-րդը, որոնք օրենսդրորեն կամ նահանգապետի հայտարարությամբ ճանաչել են հայոց ցեղասպանությունը: