30 մարտի 2004 - 23:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կազմակերպությունը ներկայացնող պատգամավորները, որոնք մինչ այժմ բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքներն, այսօր վերադարձան իրենց աշխատատեղերը: Տվյալ փաստը ողջունեց ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ է, որ այսօր քննարկվում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, որի քվեարակությունը կկայանա վաղը: