«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու:
Նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ:
Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները և իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին:
Ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: