30 մարտի 2004 - 23:35 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ապրիլի 7-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների (ԱԱՊ) ներկայացուցիչների հանդիպումը: Համաժողովին մասնակցելու հայտեր արդեն ներկայացրել են` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱՊ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն ցուցահանդեսների կազմակերպման, փոքր ու միջին ձեռներեցության եւ գործարար տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ հունիսի 1-3-ը Երեւանում անցկացվելիք «ԱՊՀ էքսպո-2004» ցուցահանդեսի կազմակերպման ու մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ԱԱՊ համագործակցության պայմանագրի նախագծի նախապատրաստումը, որը կհաստատվի հունիսին Երեւանում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԱՊ գագաթնաժողովի ժամանակ: