Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտնել է, որ Իրանը շահագրգռված է Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացմամբ: Fars News գործակալությանը տված հարցազրույցում Մեհմանփարասթը հավելել է, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է ԵՄ հետ հարաբերությունների ընդլայնմանը, բայց նրանք պետք է հարգեն իրանցիների իրավունքները:
Ինչ վերաբերում է իրանական նավթի վրա ԵՄ անդամ երկրների դրած էմբարգոյին, Մեհմանփարասթն ասել է, որ ԵՄ անդամներն այդ հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունեն, նրանց մի մասը գտնում է, որ Իրանի հետ լավ հարաբերություններն արձագանքում են իրենց ազգային շահերին:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ այդ երկրի վրա Եվրոպական Միության կողմից ճնշմանը, Մեհմանփարասթը հայտնել է, որ Իրանը կշարունակի իր միջուկային գործունեությունն իր պարտավորությունների և ՄԱԳԱՏԷ-ի կանոնների շրջանակներում, հաղորդում է Iran.ru-ն: