Ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Ինչպես ասվում է Լիտվայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Երևանում Աժուբալիսը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ժամանակ ծրագրվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:
Ներկա պահին Աուդրոնիուս Աժուբալիսը եռօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ ծրագրված են նրա հանդիպումները երկրի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզեի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: