Իսպանիայի պետական պարտքն այս տարի կհասնի ՀՆԱ 78 տոկոսին 2011-ի 68 տոկոսի փոխարեն, ասել է էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գուինդոսը Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
ՀՆԱ-ին պետական պարտքի իսպանական հարաբերակցությունն ավելի ցածր է, քան այլ երկրների մոտ, որոնք տառապում են պարտքային ճգնաժամից, բայց այն բարձր է Եվրամիության կողմից երաշխավորված 60 տոկոսից և կշարունակի աճել հիմնականում բյուջետային ծախսերի կրճատման պայմաններում տնտեսության աճ ապահովելու անկարողության պատճառով: Քանի որ Իսպանիան փորձում է համոզել ԵՄ գործընկերներին և պարտքային շուկաներին նրանում, որ կարող է վերահսկել իր դեֆիցիտը, Դե Գուինդոսը նաև ասել է, որ Մադրիդը պետք է ճիշտ հավասարակշռություն պահպանի ծախսերի կրճատման և չափազանց խնայողության միջև:
Իսպանիան մարտի 30-ին հայտարարել է, որ մինչև 2012-ի վերջ կկրճատի պետական բյուջեն 27 մլրդ եվրոյով, ինչը համարժեք է ՀՆԱ 2,5 տոկոսին: