2012թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.8% և 0.2% հավելաճ:
2012թ մարտին Հայաստանի սպառողական շուկայում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գնաճ`2.2 տոկոսի մակարդակում: Ինչպես հաղորդում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, դա հիմնականում պայմանավորված է սպառողական ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 2.3 և ոչ սպառողական ապրանքների 3.9 տոկոս գնաճով: Ընդ որում, նշված ժամանակահատվածում սպասարկման ոլորտում գներն աճել են 1.3 տոկոսով:
Հարկ է նշել, որ 2012-ի մարտին փետրվարի համեմատ, Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2012թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.1-0.8% գնաճ, իսկ մյուս 3-ում` 0.7-0.2% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: