«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կոչ է անում բնակչությանը պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները երկաթուղիում:
Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայնհամոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:Սակայն, նույնիսկ պահպանվող գծանցներում վարորդները հաճախ անտեսում են հերթապահների կարգադրությունները և փորձում են շրջանցել արդեն փակվածուղեփակոցը, անցնել գծանցը մեծ արագությամբ ընթացող գնացքի առաջ: Գծանցներում երթևեկության ապահումը խիստ կարևոր է, հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ինչը իր հերթին պահանջում է գծանցների տեխնիկականվերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:
ՀԿԵ-ն կոչ է անում բնակչությանը լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում, երկաթուղային գծեր հատելիս: Երկաթուղին պահանջում է պահպանել անվտանգության կանոնները, չանցնել գծերը ինքնակամ՝ հարմար, բայց դրա համար բոլորովին չնախատեսված տեղում, չօգտագործել գծերը որպես արոտավայրեր տնայինանասունների համար: Նման երևույթները մեծ սպառնալիք են դարձել գնացքների անվտանգության համար:Իր հերթին ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները գնացքների անվտանգության ապահովման համար՝ անցկացնելով գծանցների վերազինման և վերանորոգման ծրագիրը, հերթապահների հետ տեխնիկական ուսուցողական դասընթացները, վարորդներին բաժանելով անվտանգ երթևեկության թերթիկները:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը` այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների,երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ: ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբգտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ, որոնք բացատրում են բնակչությանը, աշխատակիցներին, աշակերտներին անվտանգության կանոնների պահպանմանանհրաժեշտությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ է անում քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջությունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: Պետք է հիշել, որերկաթուղային տրանսպորտը չի կարող արգելակել անմիջապես և արտակարգ արգելակման ժամանակ էլեկտրական գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետրից ոչ պակաս: Եթե պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, դժբախտ պատահարներ չեն լինի, ասվում է ըմկերության մամուլի հաղորդագրությունում: