2 ապրիլի 2003 - 23:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի խորհրդարանն այսօր արտահայտվել է ի օգուտ երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համաժողովրդական քննարկմանը ներկայացնելու: Խորհրդարանական մեծամասնության հավանությանն է արժանացել այն նախագիծը, որը նախապատրաստել էր նախագահին առընթեր սահամանդրական փոփոխությունների հանձնաժողովը, որը նախատեսում է պետության ղեկավարի իրավունքների որոշ սահմանափակում եւ խորհրդարանի դերի բարձրացում: Մինչդեռ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ դեմ են հանդես եկել այդ նախագծին` բացատրելով, որ ներկայացված փոփոխությունները «կոչված են պաշտպանելու նախագահի շահերը, այլ ոչ թե` ժողովրդի»: