Բոյկո Բորիսով. Հայաստանի և Բուլղարիայի միջև վիզային ռեժիմի դյուրացումը կարող է գործնական կապերիև մշակութային զբոսաշրջության զարգացման խթան հանդիսանալ: «Մենք Եվրոպական միության անդամ երկիր ենք, և այդ համատեքստում պետք է մտածել վիզային ռեժիմի դյուրացման մասին»,-ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Բուլղարիայի վարչապետը կարևորել է նաև 2 երկրների միջև տրանսպորտային կապի միջոցների զարգացմանը: «Ճիշտ կլիներ մտածել կոմբինացված ավիափոխադրումների մասին լրացուցիչ երկրորդ նշանակման կետի օգտագործմամբ»,-ասել է նա:Ըստ նրա, շահավետ ավիաչվերթ կարող է լինել տրանզիտային Սոֆիայից Երևան և Երևանից Ռուսաստան չվերթը:
Այս առնչությամբ Բոյկոն հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է նախաձեռնել համապատասխան քայլեր և այս հարցը քննարկել հայ-բուլղարական համատեղ բիզնես-համաժողովի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են մայիսի 6-ին: