Արգենտինայի թենիսիս հավաքականի ավագ Մարտին Հայտեն Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Խորվաթիայի հետ հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ մրցաշարի առաջին օրը կառաջադրի Խուան Մարտին Դել Պոտրոյին և Դավիթ Նալբանդյանին: Դել Պոտրոն կխաղա Իվո Կարլովիչի հետ, իսկ Նալբանդյանը` Մարին Չիլիչի: Ապրիլի 7-ին Նալբանդյանը Էդուարդո Շվանկի հետ միասին ելույթ կունենա զուգախաղում:
«Իմ բոլոր մարզիկներն էլ կարևոր են, ես գիտեմ, որ Խուան Մոնակոն պատրաստ է խաղալ բոլոր հանդիպումներում և ցանկացած մրցակցի հետ: Բայց ես որոշեցի, որ առաջին օրը Խուան Մարտինն ու Դավիթն ամենալավ տարբերակն է»,- ասել է Հայտեն:
Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում` Parque Roca գրունտային արենայում: