«Ես շատ ուրախ եմ մասնակցել Դևիսի գավաթի մրցաշարին Արգենտինայում: Ես միշտ եմ ասել, որ մասնակցությունը գավաթին միշտ տարբերվում է մյուս մրցաշարերից: Ես անհամբեր խորվաթների հետ հանդիպմանն եմ սպասում»,-խոստովանել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:
Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Խորվաթիայի հետ խաղում Նալբանդյանը կհանդիպի Մարին Չիլիչի հետ:
«Չիլիչը դժվար մրցակից է, սակայն ես պատրաստ եմ նրա հետ հանդիպման»,-ասել է թենիսիստը:
Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-8 Բուենոս Այրեսում: