Հավանաբար, Իրանի հետ ռազմական առճակատումը տեղի կունենա 2013թ. ոչ շուտ: Այդ մասին հայտնում են Իսրայելի թերթերը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին Իսրայելի ռազմական շրջանակներում:
Ըստ աղբյուրի, Իրանի դեմ պատժամիջոցները սկսում են արդյունք տալ: Բացի այդ, զինվորականները հայտարարում են, որ սպասում են բանակցությունների ավարտին Իրանի ու Արևմուտքի վեց երկրների միջև:
«Տեսականորեն, հարձակումն Իրանի վրա կարող է նաև այս տարի կատարվել, սակայն իրատեսական ժամկետը 2013-ն է»,-նշում են իսրայելյան ԶԼՄ-ները: