Բրազիլիայի սենատորները հրաժարվել են քննարկել ԱԱ-2014 մասին օրենքը ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հետ: Սենատորների դեմարշը հաջորդեց այն հայտարարությանը, թե ապրիլի 11-ին կայանալիք հանդիպմանը Յոզեֆ Բլատերը չի ժամանի, ինչպես ակնկալվում էր ի սկզբանե:
Ըստ Բլատտերի, նա չի կարողանա Բրազիլիա մեկնել լարված աշխատանքային ժամանակացույցի պատճառով:
Սակայն բրազիլացիները չեն ցանկանում գործ ունենալ Վալկեի հետ:
«Մենք խոսում էինք Բլատտերի հետ հանդիպման մասին, ոչ թե այս «հսկիչի» հետ»,-ասել է սենատոր Ռոբերտու Ռեկիանը: