Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են ընտրախախտումների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբի գաղափարի մասին քննարկումներին: Միասնական շտաբի ստեղծման գաղափարը պատկանում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին: «Առաջին անգամ առաջարկվում է միջկուսակցական համագործակցություն հանրության աջակցությամբ… Ոչ մի երկրում նման բան դեռ չի եղել: Դա կարող է լուրջ նվաճում դառնալ Հայաստանի քաղաքական մշակույթի ոլորտում»,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը՝ բացելով քննարկումը:
Ըստ նրա, նա ինքն իրենից ոչինչ չի առաջարկում, ներկայացվում են միայն այն դրույթները, որոնք կային ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններում ընտրությունների մասին քննարկումների ժամանալ:
Հովհաննիսյանը գտնում է, որ միջկուսակցական շտաբը կարող է ճշտել ընտրողների ցուցակները, հետևել, արդյոք հավասար է լուսաբանվում ԶԼՄ-ներում տարբեր քաղաքական ուժերի գործունեությունը, վերահսկել տեղական ինքնակառավարման մարմինների ու ոստիկանության գործունեությունն ընտրությունների ժամանակ: Բացի այդ, միջկուսակցական շտաբը կարող է հակաճգնաժամային գործառույթներ ունենալ ընտրություններից հետո լարվածությունը կանխելու համար:
Քննարկմանը մասնակցել են կոալիցիոն ՀՀԿ, ԲՀԿ և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն: