76-ամյա լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է Փարիզի արվարձաններից մեկում գտնվող էլիտար հիվանդանոցում: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, դերասանի հարազատները դժվարանում են կոնկրետ ասել հոսպիտալացման պատճառը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, Դելոնը ապրիլի 7-ին պետք է լինի մոսկովյան «Արմենիա» երաժշտական 7-րդ մրցանակաբաշխության (Armenia Music Awards) հատուկ հյուրը: Այն կազմակերպում է «Արմենիա Փրոդաքշն» ընկերությունը և Դելոնը պետք է ստանա հատուկ մրցանակ` հայ ժողովրդի անունից: