4 ապրիլի 2012 - 17:10 AMT
ԵԱՀԿ զեկույց. ԵԱՀԿ գործող ղեկավարի հատուկ ներկայացուցիչը 2011-ին ակտիվ օգնել է ղարաբաղյան կարգավորման գործընթացին

2011-ի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը շարունակել է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ համանախագահությանը և Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին ասվում է 2011-ին ԵԱՀԿ-ի գործունեության մասին զեկույցում:Կանոնավոր հանդիպումներ անցկացնելով հակամարտության կողմերի ռազմական և քաղաքական ներկայացուցիչների հետ՝ Անջեյ Կասպրշիկը տեղեկացրել է ԵԱՀԿ համանախագահությանը և Մինսկի խմբին տեղ գտած զարգացումների մասին: Ինչպես նշվում է զեկույցում, նա նաև աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին, որոնց ընթացքում վերջինները պայմանավորվել են ռազմագերիների փոխանակության և Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին:

Հատուկ ներկայացուցիչը և նրա թիմը 23 դիտարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Դիտարկման ընթացքում երկու անգամ Կասպրշիկն ուղեկցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

Կասպրշիկը 2011-ին շարունակել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: