Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Ինչպես հաղորդել է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: