ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանի կողոպուտի մասին ոստիկանությունը նորություններ դեռևս չունի, մանրամասները հայտնի չեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից` հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի Երեւանի Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից կատարվել էր գողություն: Գողացել են ոսկյա զարդեր եւ բանկային քարտեր: