3 ապրիլի 2004 - 00:41 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈԽԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր երկրի արտաքին գործերի նախարար է նշանակել Էլմար Մամեդյարովին: Նշենք, որ նա այդ պաշտոնում փոխարինել է Վիլայաթ Գուլիեւին, որը Ադրբեջանի արտգործնախարարն էր 1999 թվականից: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, մինչեւ արտգործնախարար նշանակվելը Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի դեսպանն էր Իտալիայում: