2 ապրիլի 2003 - 19:53 AMT
ԱՄՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը այսօրվա իր նիստում կքննարկի Հայաստանում «Աճի եւ աղքատության կրճատման ֆինանսավորման մեխանիզմը» վարկային ծրագրի երրորդ փուլի ամփոփման արդյունքները: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ԱՄՀ երեւանյան գրասենյակում, ամփոփման հաստատումից հետո հիմնադրամը Հայաստանի Կենտորնական բանկին կտրամադրի հերթական վարկաբաժինը 13 միլիոն դոլարի չափով: Ծրագրի ընդհանուր արժեքը, որն ավարտվում է 2004 թվականի մայիսին, կազմում է մոտ 91 միլիոն դոլար: