3 ապրիլի 2004 - 19:42 AMT
ԴՈՒԲԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Դուբայում ընթանում է հայ-արաբական գործարար համաժողովը` էլեկտրոնիակայի, սննդի վերամշակման, քիմիայի, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության բնագավառներում մասնագիտացած հայկական 20 ընկերությունների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրել են Զարգացման հայկական գործակալությունում, համաժողովի շրջանակներում նախատեսվում են լայնածավալ ներդրումային ծրագրերի քննարկումներ, կկայանան հանդիպումներ մի շարք արաբ նախարարների եւ Դուբայի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ: Աղբյուրի համաձայն` Արաբական Միացյալ Էմիրությունում կազմակերպվող այս միջոցառման հիմնական նպատակը ներդրումների ներգրավումն է եւ Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացումը: