5 ապրիլի 2012 - 15:52 AMT
Կոնեկտիկուտի Սենատը որոշել է. Նահանգում մահապատիժ չի լինի

Կոնեկտիկուտի Սենատն օրինագիծ է ընդունել նահանգում մահապատիժը չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 5-ի առավոտյան, օրինագծին կողմ են քվեարկել 20 սենատորներ, դեմ՝ 16:

Այժմ օրինագիծը կդիտարկի սենատի ստորին պալատը: Սպասվում է, որ այն նույնպես կհաստատի օրինագիծը: Կոնեկտիկուտի նահանգապետ Դենել Մելոյը խոստացել է ստորագրել օրինագիծը: