5 ապրիլի 2012 - 16:00 AMT
«Փյունիկ»- «Իմպուլս» հանդիպումը կկայանա ոչ թե Հանրապետական, այլ «Փյունիկ» մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին ժամը 16:00-ին Հանրապետական մարզադաշտում նշանակված 3-րդ տուրի «Փյունիկ»- «Իմպուլս» հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադաշտում:

Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում ևս տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին Ֆուտբոլի Ակադեմիա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նշանակված «Շահումյան» – «Թալգրիգ» հանդիպումը տեղի կունենա Վանաձորում, «Հայաստան» մարզադահլիճում, ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են ՀՖՖ մամուլի ծառայությունից: