5 ապրիլի 2004 - 20:03 AMT
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ` ՍԾՏՀԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը մտադիր չէ մեկնել Բաքու ապրիլի15-16-ը այնտեղ կայանալիք Սեւծովյան տնտեսականա համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել տեղեկացված աղբյուրը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում: Ընդ որում աղբյուրը հրաժարվել է հաղորդել ՍԾՏՀԿ նիստին մասնակցելուց նախարարի հրաժարվելու պատճառը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական Ղարաբաղի ազտագրման կազմակերպությունը (ՂԱԿ) հայտարարել էր ՍԾՏՀԿ նիստին հայ նախարարի մասնակցությանը խոչընդոտելու իր մտադրության մասին: Մասնավորապես, ՂԱԿ-ը մտադիր էր բողոքի ցույցեր կազմակերպել նիստի կազմակերպմամբ զբաղվող պետկառույցների շենքերի, ինչպես նաեւ այն հյուրանոցի առջեւ, որտեղ ընթանալու է միջոցառումը: