5 ապրիլի 2012 - 17:01 AMT
Թուրքական նավթատարում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել` կասկածում են քրդերին

Թուրքիայում BOTAS ընկերությանը պատկանող Իրաքից նավթ տեղափոխող Կիրկուկ-Յումուրթալիք նավթատարում տեղի է ունեցել 2 պայթյուն, հաղորդում է ANS PRESS-ը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 22:30: Նախնական տվյալներով պայթյունների հեղինակները Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն են: Պայթյունների հետևանքով նավթատարի աշխատանքը դադարեցվել էր:

Ավելի ուշ, պայթյունի հետևանքով առաջացած խնդիրները ամբողջովին լուծվել են և նավթամատակարարումը շուտով կվերականգնվի: