5 ապրիլի 2012 - 18:08 AMT
2012-ի մարտին փետրվարի համեմատ Հայաստանում բենզինի գինն աճել է 3.5 տոկոսով

2012թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.5% և 1.6% գնաճով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.2% և 13.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ`6.6% և 2.6%-ով:

Հարկ է նշել, որ սկսած 2012թ-ից, բենզինի շուկայում գրանցվում է գների աճի միտում` բենզին ներկրողների միասնական հարկային դաշտ բերելու կառավարական որոշման պատճառով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է ձեռք բերել 520, «Պրեմիում» տեսակի` 490, «Ռեգուլյար» տեսակի` 470 դրամով: