5 ապրիլի 2012 - 18:10 AMT
ՄԱԿ ԱԽ-ն հավանություն է տվել մինչև ապրիլի 10 ռազմական գործողությունները Սիրիայաում դադարեցնելու պահանջին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հինգշաթբի հայտարարություն է հրապարակել, որով հավանություն է տվել մինչև ապրիլի 10 ռազմական գործողությունները Սիրիայաում դադարեցնելու պահանջին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի կառավարությունից պահանջվում է «անհապաղ» կատարել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրով նախատեսված պարտավորությունները:

Երկուշաբթի Քոֆի Աննանը հայտնեց, որ Դամասկոսն իր համաձայնությունն է տվել, որ ապրիլի 10-ը լինի Սիրիայում հակամարտության կարգավորման վերջնաժամկետը:

Հատուկ դեսպանորդի առաջարկները միաձայն հավանության արժանացան ՄԱԿ ԱԽ-ում: Հստակ արձանագրվեց, որ Աննանը կանոնավոր կեպրով կիրազեկի ԱԽ իր առաքելության ընթացքի մասին: