5 ապրիլի 2012 - 18:16 AMT
ԿՀՎ. Այս տարի Իրանում ուրանի հարստացման ոլորտում առաջընթացը դանդաղել է

2011-ին Իրանը շարունակել է իրականացնել ուրանի հասրտացման իր ծրագիրը, սակայն դրա համար անհրաժեշտ կոնցենտրատը գրեթե ավարտվել է, ասվում է ԿՀՎ ամենամյա զեկույցում: Այս զեկույցում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլապերը գրում է, որ մինչև 2011-ի նոյեմբերն Իրանն արտադրել է շուրջ 4,9 տոննա ցածր հարստացված ուրան Նաթանզում գտնվող օբյեկտում 2010-ի 3,2 տոննայի փոխարեն:

Փորձագետները նշում են, որ միջուկային ռումբ արտադրելու համար անհրաժեշտ է 250 կգ հարստացված ուրան:

Այս տարի ուրանի հարստացման ոլորտում առաջընթացը դանդաղել է: Միևնույն ժամանակ, Իրանն առաջ է շարժվել բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի իրականացման մեջ: