5 ապրիլի 2012 - 18:36 AMT
Աննանի կողմից ուղարկված խումբը ժամանել է Դամասկոս` խաղաղապահների առաքելությունը քննարկելու համար

Նորվեգացի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս` խաղաղապահների առկայության հարցը քննարկելու համար:

Բանակցորդների խումբը ժամանել է սիրիական մայրաքաղաք Ժնևից և Նյու Յորքից, որպեսզի քննարկի 200-250 դիտորդների առաքելությունը. նրանք պետք է ժամանեն ապրիլի 10-ից հետո:

Ավելի վաղ Աննանը հաղորդել էր, որ Դամասկոսը իր համաձայնությունն է տվել, որ ապրիլի 10 լինի վերջնաժամկետ, որից հետո պետք է կյանքի կոչվեն սիրիական ճգնաժամի կարգավորման Աննանի ծրագրի դրույթները:

Սիրիայում արդեն մեկ տարուց ավել չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: