5 ապրիլի 2012 - 18:41 AMT
«Տիտանիկի» բեկորներն անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ

«Տիտանիկ» նավի մնացորդները խորտակումից 100 տարի անց անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ որպես ստորգետնյա մշակութային ժառանգության օբյեկտներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նավը խորտակվել է 1912-ի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը: Այս տարի լրանում է ողբերգության 100 տարին: Մինչ այդ պահը «Տիտանիկը» չէր գտնվում կոնվենցիայի պաշտպանության տակ, քանի որ այն կիրառվում է առնվազն մեկ դար առաջ խորտակված օբյեկտների նկատմամբ: