6 ապրիլի 2012 - 12:41 AMT
ՀԱՊԿ ԳՇ ղեկավարները քննարկել են ԱԱՀՈւ զարգացման հարցերը

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի գլխավոր շտաբերի պատվիրակությունները քննարկել են Միավորված շտաբի, Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) և Խաղաղապահ հավաքական ուժերի հետագա զարգացումն ու կարծիքներ են փոխանակել աշխարհում ու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հիմնական շեշտը դրվել է ՀԱՊԿ գործունեության հավաքական սկզբունքի ամրապնդման վրա: Քննարկվել են նաև ՀԱՊԿ պայմանագրի ստորագրման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: