6 ապրիլի 2012 - 13:07 AMT
Հակոբ Սերոբյանը կդատի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա մեկ մրցավար:

Օլիմպիադայում կաշխատի միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: 43-ամյա մասնագետը սպասարկել է Եվրոպայի ` 7 և աշխարհի 5 առաջնություն:

Արաբական երկրների մարմնամարզության մրցաշարում, որը կմեկնարկի մայիսի 5 –ին Քուվեյթում, Սերոբյանը հաստատվել է գործիքներից մեկի մրցավարական հանձնախմբի աշխատանքների վերահսկող: Նա նաև աշխատելու է Ֆրանսիայի Մոնպելյեում մայիսի 20- 28 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: