«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունն ապրիլի17-ից սկսում է չվերթներ իրականացնել Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամլո ծառայությունը, չվերթն իրականացվելու է ամեն երեքշաթի Airbus А321 ինքնաթիռով:
«Ուրալյան ավիաուղիները» շաբաթական թռիչքներ են իրականացում Երևան նաև Եկատերինբուրգից, Նիժնի Նովգորոդից և Սամարայից:
«Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ-ն մտնում է ռուսական 10 առաջատար ավիաընկերությունների մեջ անվտանգության մակարդակով և ուղևորափոխադրումների ծավալով: 2011-ի ընթացքում ավիաընկերության ծառայություններից օգտվել են ավելի քան 2,5 մլն ուղևորներ: