6 ապրիլի 2012 - 15:45 AMT
Վիկ Դարչինյանը միավորներով զիջել է Շինսուկե Յամանակային

Ապրիլի 6-ին Տոկիոյի Teiken gym արենայում տեղի ունեցավ մենամարտ WBC գոտու համար: Վիկ Դարչինյանը հանդիպել է ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ և կրել է իր երկրորդ անընդմեջ պարտությունը: Մրցավարները միավորներով հաղթանակը շնորհել են ճապոնացուն՝ 116-112, 116-112 և 117-111, որն առաջին անգամ պաշտպանեց իր գոտին:

Սկզբում Դարչինյանը ագրեսիվ էր, սակայն մենամարտի կեսից կորցրեց վերահսկողությունն ու այլևս չկարողացավ նախաձեռնությունն իր ձեռքն առնել: