Ապրիլի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 391.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391.50 դրամ:
Ապրիլի 6-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 391.14 դրամ`ապրիլի 5-ի համեմատ նվազելով 0.03 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 510.99 դրամ` ավելանալով 0.16 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,04 կետով` կազմելով 13.26 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: