7 ապրիլի 2012 - 12:56 AMT
Օբամա. ԱՄՆ աշխատաշուկայում դեռևս խնդիրներ կան, չնայած ճգնաժամի հաղթահարմանը

ԱՄՆ աշխատաշուկայում դեռևս խնդիրներ կան, չնայած ճգնաժամի հաղթահարմանը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Associated Press-ը: Ըստ Օբամայի, չնայած նոր աշխատատեղերի բացմանը, «աշխատաշուկան շարունակում է դժվարություններ կրել»: Էկոնոմիկայի վերականգնումն անհամաչափ գործընթաց է, ասել է նախագահը:

Օբաման նաև նշել է, որ ներկայումս առավել կարևոր խնդիր է տնտեսական անվտանգության վերականգնումը բոլոր ամերիկացիների համար:

2012թ. մարտին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,1 տոկոսով և կազմել է 8,2 տոկոս, հայտնում է ՌԲԿ-ն: