7 ապրիլի 2012 - 17:27 AMT
Իռլանդիայում հաջողվել է վնասազերծել ռումբ, որի պայթյունի հետևանքները կարող էին ճակատագրական լինել

Իռլանդացի ոստիկանները շաբաթ հայտնաբերել են հզոր պայթյունավտանգ սարք այն ավտոճանապարհին, որը Դուբլինը միացնում է Հյուսիսային Իռկլանդիայի մայրաքաղաք Բելֆասթին: Հաջողվել է այն վնասազերծել: Պայթյունավտանգ սարքը տեղադրվել է 1998թ ապրիլի 10-ի խաղաղության պայմանագրի ստորագրման նախօրեին, որով վերջ էր դրվել Հյուսիսային Իռլանդիայում տիրող անկարգություններին, որոնց զոհ էր դարձել 3.5 հազար մարդ, հաղորդում է «Ուտրո.ռու-ն»:

Ինչպես նշում է ոստիկանությունը, պայթյունի հետևանքները կարող էին ճակատագրական լինել: Նախնական տվյալներով, պայթյունի կազմակերպիչները կարող էին լինել իռլանդացի ազգայնականները, ովքեր դժգոհ են 1998թ Բելֆասթի համաձայնագրի ստորագրումից: